168.am-ը գրում է.
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Սևանա լճից ջուր չի տեղափոխվելու Իրան և նման իրավիճակ չի կարող լինել: Ըստ նրա՝ իրանական ԶԼՄ-ները ոչ օրինական տեղեկություններ էին տարածել, որը արտատպել էր նաև հայկական մամուլը:
«Նման համագործակցության համաձայնագիր չի եղել»,- հայտարարեց նախարարը՝ խուսափելով պատասխանել հարցին՝ արդյոք դրա լինելու դեպքում ինքը հրաժարական կտա՞, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/08/18/526864.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



