Tert.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ 2015թ-ի երրորդ եռամսյակում պետական բյուջեի դեպոզիտային հաշվի միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 9 մլրդ 600 մլն դրամի չափով բյուջետային վարկ:

Ինչպես կառավարության նիստին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, վարկը կտրամադրվի մինչև 2020թ-ի սեպտեմբերի 10-ը միանվագ մարման ժամկետով, տարեկան 8.5% դրույքաչափով:

Վարկի մարումը կսկսվի 2015թ-ի դեկտեմբեր 10-ից՝ սկսած եռամսյակային մարումներով:
«Որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովող միջոց ընդունվում է ԼՂՀ Ֆինանսների նախարարության կողմից տրված բյուջետային երաշխիքը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել