Եթե Հայաստանը լրացուցիչ ջրային ռեսուրսներ ունենար, կարելի էր օգնել Ուրմիային. իրանագետPanorama.am-ը գրում է.

Հարևան երկրներից Իրանն առաջինն է, որ կոնկրետ ծրագրի հետ կապված փաստաթուղթ է ստորագրում, կամք ու ցանկություն է դրսևորում՝ Հայաստանի հետ համագործակցելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանի հետ համագործակցության համատեքստում նա առանձնացրեց հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը, որն, ըստ նրա, ունի ռազմավարական, հոգեբանական, ինչ-որ տեղ նաև աշխարհայացքային նշանակություն:

«Իրանը առայժմ պատժամիջոցներից դուրս չի եկել: Եթե կատարի բոլոր պահանջները, հավանաբար, 2016-ին դուրս կգա մասնակի, իսկ ամբողջապես կազատվի դրանցից տասը տարի հետո»,-ասաց Ոսկանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել