Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում կա աշխատատեղերի սակավության խնդիր: Սակայն պետք է նշել, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է, և պարբերաբար իրականացվում են աշխատանքներ՝ այս հարցը մեղմելու համար:

Այս հարցին անդրադարձ կատարեց նաև վարչապետն իր՝ մարզեր կատարած այցերի ժամանակ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ կառավարության ղեկավարն անմիջապես խոստացավ արտադրական տարածք և վարկային միջոցներ տրամադրել «Լենտեքս» ընկերությանը՝ լրացուցիչ 300 աշխատատեղ բացելու համար։

Նոր աշխատատեղերի բացման համար լավ նախադրյալ է ստեղծում նաև փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար 12 մլն դոլար կապիտալով հիմնադրամի ստեղծումը, որի մասին հայտարարվեց վարչապետի՝ Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել