Tert.am-ը գրում է.

Թաիլանդի մայրաքաղաքում ևս մի պայթուցիկ սարք է գործի դրվել։ Ոստիկանության տվյալներով՝ այս անգամ խոսքն ավելի թույլ հզորությամբ սարքի մասին է, գրում է vesti.ru-ն։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ երկրորդ պայթյունի հետևանքով ոչ ոք չի վիրավորվել, քանի որ այն ջրի մեջ է տեղի ունեցել: Այլ դեպքում հնարավոր չէր լինի խուսափել զոհերից։

Բրիտանական The Independent-ը հայտնել է, որ անհայտ անձը ռումբ է նետել կամրջի վրա գտնվող մարդկանց խմբի վրա, բայց ռումբն ընկել է գետը:

Թաիլանդում առաջին պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 17-ին՝ տեղի ժամանակով մոտ 19:00-ին։ Մահացել էր 20 մարդ, վիրավորվել ավելի քան 120 հոգի: Վիրավորների առնվազն մեկ երրորդն օտարերկրացիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել