Tert.am-ը գրում է.
Վարչապետ հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ սեպտեմբերի 1-ին մեկնարկող ուսումնական տարվան և հանձնարարեց Կրթության և գիտության նախարարությանը, բոլոր մարզպետներին, ՏԿԱԻՆ-ին ու Երևանի քաղաքապետին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ուսումնական տարվա սկիզբը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։
«Սեպտեմբերի մեկը գիտելիքի օր է, ու պետք է այդ օրը լինի կազմակերպված ու տոնական։ Հատկապես առաջին դասարանցիների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է ու կյանքի ամենավառ ու հիշարժան պահերից մեկն է»,-ասաց նա։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/18/hovik-abrahamyan/1766470
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



