humanity-is-on-the-verge-of-extinctionԳիտնականներին հաջողվել է հերքել իրենց գործընկերների նախկին կարծիքը այն մասին, որ օվկիանոս-մոլորակները ամենաբարենպաստն են կյանքի համար, հայտնում է Rosbalt-ը:

Վերլուծությունների արդյունքում եվրոպացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նախկին գնահատականը որոշակիորեն չափազանցված է: Դրան նպաստել է ամբողջ մակերևույթը ջրով ծածկված տիեզերական օբյեկտի ուսումնասիրությունը:

Բազմաթիվ կենսաքիմիական ռեակցիաների համար ջուրը մեծ դեր է խաղում, սակայն ցամաքի բացակայության պայմաններում նրա կենսաստեղծ դերը նվազում է:

Ցամաքի բացակայության և Երկրից խիստ տարբերվող մթնոլորտային ջերմաստիճանի պայմաններում ջրում գտնվող ածխածնի երկօքսիդի ծավալը ավելի շատ է` կապված նրա կլանման բարձր տեմպի հետ:

Դրանից հետևում է, որ ցամաքի բացակայության պայմաններում օվկիանոս-մոլորակները վերափոխվում են կերդանի օրգանիզմներ ոչնչացնողների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել