«Էյր Արմենիայի» սեփականատիրոջը ծեծի ենթարկելու կապակցությամբ. կրկին «փայլել են» Նեմեցի ախռաննիկները, ովքեր Վահե Ավետյանի գլուխն ուտելուց 3 տարի անց կրկին մարդ են ծեծել։ Ասում են՝ տո լի Նեմեցն ա ինչ-որ պարտք ուզեցել ստանա, տո լի առհասարակ ցանկացել ա «Էյր Արմենիա» ընկերությունը խլել գործարարից, բայց կոնկրետ այս թեմայում դրանք առայժմ երկրորդական նյուանսներ են։
Հարցը նրանում է, որ կրկին բախվում ենք նեոֆեոդալիզմի հիվանդագին դրսևորման, երբ ինչ-որ օլիգարխ կամ էլ ուղղակի պուզատի մեկը գնում, հաստավիզ համբալներ ա վարձում ու դրանց տնօրինում այնպես, ասես ինքը միջնադարյան իշխանիկ է, իսկ հաստավզերը նրա դրուժինան են, որոնք ենթարկվում են միայն իրեն և կատարում են նրա ցանկացած հրաման։
Նախ, մի հատ եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք. մեր պուզիկների ու օլիգարխների ինչների՞ն ա պետք ախրաննիկ, կբացատրե՞ք։ Էդ քանի՞ հատ գործարարի են սպանել, կամ վերջին անգամ էդ ե՞րբ ենք վարձով սպանություններ ունեցել, որ մարդ ա կես գումարտակ հաստավզերով շրջապատված են ֆռֆռում։ Չէ, ասենք լուրջ էլի, ինչում-ինչում, բայց սենց հարցերում, թու-թու-թու, դեռ աչքի ենք ընկնում եզակի անվտանգությամբ ու եթե համեմատենք մեր ցուցանիշներն այլ երկրների հետ ու անգամ զարգացած երկրների, ապա մեզ մոտ փողոցային հանցագործություններն ու վարձով սպանությունները բացակայում են որպես լուրջ գործոն։
Մեզ մոտ ախռաննիկ պահելն ավելի շատ ստատուսի, պոնտերի, մեկ էլ անձնական օգտագործման հրոսակախումբ ունենալու հարց է, քան սեփական անձի անվտանգությունն ապահովելու, ու եթե ուզում ենք, որ իրավիճակն ուղղվի, պետք է մի քանի բան.
1. Կտրականապես արգելել մասնավոր թիկնազորների ու թիկնապահների ընդունելությունը։ Թիկնազոր կարող է տրամադրել բացառապես ոստիկանությունը ու բացառապես այնպիսի կադրերից, ովքեր ոչ մի կապ չունեն դիմորդ օլիգարխի կամ էլ մեծահարուստի հետ։
2. Սահմանել որոշակի չափորոշիչներ, որոնց համաձայն՝ այս կամ այն մեծահարուստը կարող է ունենալ թիկնազոր ու նաև սահմանել, թե որ դեպքերում այդ թիկնազորի թիվը որքան պետք է լինի։
3. Ընդհանրապես սահմանել, որ թիկնապահների թիվը մասնավոր դեմքերի համար պետք է սահմանափակվի առավելագույնը 3-5 հոգով և այն էլ բացառիկ դեպքերում։
4. Վերջապես քրեական պատասխանատվության ենթարկել ոչ թե զուտ բեսպրեդելշիկ ախռաննիկների, այլ նրանց «շեֆերից» գոնե մեկին. թեկուզ հենց Նեմեցին, որպեսզի դա դաս լինի մնացածի համար։
Եթե էսքանն արվի, վստահեցնում եմ ձեզ, մեզ մոտ էլ ախռաննիկ ասվածն իրոք թիկնապահ կլինի, ոչ թե օրինական հիմքերով գործով բանդիտ, դահիճ, 6-ոց, դայակ և այլն։



