Tert.am–ը գրում է.

Ամերիկացի անվանի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վաճառում է իր Seven Seas մեգազբոսանավը:  

Daily Mail-ը հիշեցնում է, որ Սփիլբերգն այս զբոսանավը գնել էր մի քանի տարի առաջ` 184 մլն ԱՄՆ դոլարով:

Սփիլբերգն ասել է, թե այսօր 86 մ երկարություն ունեցող զբոսանավը փոքր է իր համար, և Seven Seas-ի վաճառքից հետո պատրաստվում է գնել  9 մ-ով ավելի երկար մեկ այլ զբոսանավ, որի արժեքն է 245 մլն ԱՄՆ դոլար:

Վաճառքի հանված զբոսանավը ունի լողավազան, ուղղաթիռների կայանատեղի, մերսման սրահ, մարզասրահ: Հայտնի չէ սակայն, թե որքանով է Սփիլբերգը վաճառում հին զբոսանավը: Հայտնի է, որ զբոսանավը հնարավոր է նաև վարձակալել` շաբաթական 1,2 մլն դոլարով։

Անցած ամիս Սփիլբերգը վաճառել էր նաև Մալիբուի իր կալվածքը` 26 մլն ԱՄՆ դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել