«Անցած շաբաթ նավթի գինը վերջին վեց տարում ամենացածր նիշից էլ ցածր ցուցանիշ գրանցեց՝ մեկ բարելի դիմաց 50 ԱՄՆ դոլար: Այդ պատճառով Պարսից ծոցի երկրների գնողունակությունն ընկավ, սակայն ավելի ուժեղ հարված ստացավ Ռուսաստանը, ինչպես նաև նավթ արտադրող այլ երկրներ: Վենեսուելային և Նիգերիային սնանկացում է սպասվում: Եվ վտանգ կա, որ նավթի գների անկումը կարող է համաշխարհային իշխանության առանցքի սեյսմիկ շարժ առաջացնել»,- The Times-ում հայտնում է Ռոբին Պագնամենտան:
«Իրավիճակի դրական կողմն այն է, որ նավթի ավելի ցածր գինը խթանել է համաշխարհային տնտեսությունը՝ հնարավորություն տալով գործարարներին ավելի քիչ ֆինանսներ հատկացնել էներգետիկ ռեսուրսների վճարմանը և ավելի շատ՝ այլ ապրանքներին»,- նշում է լրագրողը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



