Հռոմի պապին ընտրելուց առաջ լողացնելու այս պայմանն առաջ է եկել արտառոց մի իրադարձությունից հետո, երբ պարզվել է, որ ընտրված Պապն իրականում... կին է։
Կաթոլիկական եկեղեցու նշանավոր տարեգիր Մարտին Լեհացին 1278 թվականին գրել է, որ Լևոն 4-րդ պապի անմիջական փոխարինողը եղել է Յոհան Անգլիացին` ծնունդով Մայնցից, որ նա այդ պաշտոնը վարել է 2 տարի 7 ամիս 4 օր, որ նա իսկապես կին է եղել, իսկական անունը` Յոհաննա (տարբեր տարեգրություններում նրան կոչել են Յոհաննա 7-րդ պապուհի), որ Յոհաննան հղիացել է մի վանականից և ծննդաբերել Լատերան տանող ճանապարհին: Ծննդաբերությունից հետո պապուհին մահացել է: Ավելի ճիշտ` նրան սպանել են, որպեսզի թաքցնեն այդ խայտառակ իրողությունը: Իտալական տարբեր թանգարաններում կարելի է հանդիպել այդ պապուհուն պատկերող փորագրություններ: Դրանցից մեկում նա պատկերված է կանացի դեմքով, պապական թագով և համազգեստով, երեխան գրկին:
Այո’, Վատիկանը չի կարող ժխտել, որ նրան վիճակվել է կին և հետագայում մայր դարձած Պապ ունենալ:
Վատիկանի պապերի տարեգրության մատյանից հանված է Յոհաննա 7-րդի անունը: Սակայն այդ դեպքը պատճառ է դարձել այնպիսի անհրաժեշտ մի արարողության, առանց որի Պապ չեն ընտրում: