
Շարունակում եմ ներկայացնել դավադրության տեսությունների և դրանք ստեղծած մարդկանց թոփ տասնյակը։ Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
8. Էնդրյու Բեսիագո. Ճանապարհորդություններ ժամանակի միջով և կյանք Մարսի վրա
Էնդրյու Բասիագոն, կարելի է ասել, պրոֆեսիոնալ է դավադրության տեսությունների ոլորտում։ Նա է սկիզբ դրել Մարսի վրա գոյություն ունեցող կյանքի և տելեպորացիայի վերաբերյալ ամենատարօրինակ պնդումներին ու վարկածներին՝ դեռ 1960-ականներին։ Ըստ նրա՝ ամերիկյան մի գաղտնի ծրագիր զբաղվել է հանճարեղ սերբ ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի գաղափարների հիման վրա աշխատող ժամանակի մեքենայի նախագծմամբ, և հենց Բեսիագոն էր ընտրված դառնալու ԱՄՆ առաջին ճանապարհորդը ժամանակի միջով։
Այնուամենայնիվ, Բեսիագոյին հայտնի դարձրեց նրա 2008 թվականի աշխատությունը, որտեղ նա պատմում էր, որ Մարսն իրականում բնակեցված է։ Ի թիվս տարբեր երկրաբանական և գիտական այլ փաստարկների՝ որպես փաստարկ նա ներկայացնում է գրառման մեջ առկա լուսանկարը, որը ՆԱՍԱ-յում կրում է PIA10214 հերթական համարը, որն արվել է 2007 թվականի նոյեմբերին Րովեր Սփիրիթ հետազոտական արբանյակով՝ Մարսի վրա գտնվող Գուսևի կրատերում։

1997 թվականին հրապարակված իր «Ինչո՞ւ են մարդիկ հավատում տարօրինակ բաների» գրքում Մայքլ Շերմերը պատմում է գիտնականների մասին, ովքեր դարձել են հերետիկոսներ գիտության մեջ, որովհետև սկսել են պարանորմալ երևույթների խորացված ուսումնասիրություններ անել։ Ըստ Շերմերի՝ կրթված և խելացի մարդիկ հաճախ ավելի հակված են հավատալու կասկածելի ու տարօրինակ բաներին և որպես օրինակ բերում է Վոլտերի Պանգլոսսին, ում հետ ուղիղ համեմատական է անցկացնում՝ համեմատելով նրան Գրենկ Ջեյ Թիփլերի հետ, ով ֆիզիկոս-մաթեմատիկոս էր։