hovikAraratnews.am-ը գրում է.

Կառավարության նիստի օրը փոխվել է: Այս շաբաթ նիստը կկայանա օգոստոսի 18-ին: Ներկա դրությամբ օրակարգում ներառված է 9 հարց:

Մեր տեղեկություններով՝ նիստի ժամը նախնական նշանակված է 11.00-ին, չի բացառվում, որ այն փոխվի: Նիստի օրը փոխելու պատճառը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանգստի մեկնելն է: Նա արձակուրդ է մեկնում օգոստոսի 19-ից, մոտ մեկ շաբաթով, ընտանիքի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել