Ընկուզեղենը շատ օգտակար համալրում է առօրյա սննդակարգին: Ներկայացնում ենք դրանցից ամենաօգտակարները:
1. Նուշը հարուստ է կալիումով, երկաթով, ֆոսֆորով: Այն օգտակար է հատկապես սրտային հիվանդություններով տառապող մարդկանց:
2. A և E վիտամինների բարձր պարունակության շնորհիվ պնդուկը բարելավում է գլխուղեղի գործունեությունը, բարձրացնում աշխատունակությունը, նպաստում ուշադրության կենտրոնացմանը:
3. Կեշյուն ճարպաթթուներ է պարունակում, որոնք ամրապնդում են անոթները և նվազեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
4. Հունական ընկույզը վերականգնում է ուժերը, հանգստացնում նյարդային համակարգը, բարձրացնում իմունիտետը, ամրապնդում ոսկրերի հյուսվածքը, ապահովում էներգիայով:
5. Մայրու ընկույզը աչքի է ընկնում հազվադեպ ամինաթթուների բարձր պարունակությամբ: Բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա ընդհանրապես:
6. Գետնընկույզը շատ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դանդաղեցնում են ծերացումը, օգնում պայքարել վիրուսների դեմ: