cap_de_formentor_sunriseRosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսպանական Մենորկա կղզին առաջիկա օրերին կարող է ռեկորդ սահմանել զբոսաշրջիկների ու տեղաբնակների թվով։ Ընդհանուր առմամբ կղզում բնակվում է մոտ 200.000 մարդ։ Ներկայումս Իսպանիայում զբոսաշրջային սեզոնի պիկն է։

Մենորկա կղզում մարդկանց թվակազմը չպետք է գերազանցի 200.000-ի սահմանագիծը, այլապես կխաթարվի կղզու բնական հավասարակշռությունը։ Մենորկայում վերջին տարիներին մեծ տեմպերով զարգանում է զբոսաշրջությունը։ Կղզում ներդրումներ են արել ֆրանսիական, իտալական, իռլանդական, գերմանական, հոլանդական, պորտուգալական, բրիտանական ու իսպանական ընկերությունները։ Նախորդ տարի կղզում հանգստացել է 1.143.368 զբոսաշրջիկ։
Մենորկայում պահպանվում է փխրուն հավասարակշռություն, կղզու տարածքը կազմում է 700 քառակուսի կիլոմետր, իսկ ափագծի երկարությունը՝ 200 կիլոմետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել