Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում՝ տաճարի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այնտեղ քաոս է տիրում, ամենուր մարդկային մարմիններ են:
Հարձակումը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ին` Էրավան տաճարի մեձակայքում` Բանգկոկի կենտրոնական Չիդլոմ շրջանում:
Տաճարի մերձակայքում հինգաստղանի հյուրանոց կա:
Հայտնի է, որ պայթյունի վայրում գտնվել է նաև երրորդ ռումբը: Հատուկ ծառայությունները շարունակում են պայթուցիկ սարքեր որոնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



