Tert.am-ը գրում է.

Մուշի Վարթո շրջանում, որտեղ երեկ պարետային ժամ էր հայտարարվել, 15 տարբեր վայրերում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։

Քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով զոհեր են գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, քուրդ զինյալները կորուստներ են կրել։ Սպանվել է 6 զինյալ։

Հատուկ գործողության արդյունքում 120 կգ պայթուցիկ է հայտնաբերվել։

Բախումների ընթացքում քաղաքի մուտքի մոտ կանգնեցված մեքենայից 15 Կալաշնիկով, 5 հրթիռի մարտագլխիկ, տարբեր զենքեր են առգրավվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել