Այս անշառ բանանիկների ֆիլմը դիտողները գիտեն, որ դարեդար մինյոնները ծառայել են չարերին: Ֆիլմի սկզբնամասում էլ տեսնում ենք, որ երբ նրանց հերթական Չար առաջնորդը պարտվում է, նրանք մեկուսանում են քարանձավում և տարիներ անց դեսանտ ուղարկում, որպեսզի վերջիններս նոր Չար առաջնորդ գտնեն իրենց զորքի համար:
Բրիտանացի գիտնականները մի ուշագրավ փաստ են հայտնաբերել մինյոնների Չար առաջնորդի փնտրտուքից, որը տեղ չի գտել ֆիլմում: Բանից պարզվում է, որ մինյոններն ամենասկզբից այցելում են Հայաստան, որպեսզի իրենց ծառայություններն առաջարկեն իրենց կողմից հայտնաբերած Չար առաջնորդին: Բայց մինյոններն այդպես էլ չեն հանդիպում Չար ձաձային, որովհետև այդ Չար ձաձայի քյաբաբ կերած, եզ մեծացած տեղական արտադրության մինյոնները նրանց այն կարգի են տփում, որ սրանք մինչ օրս մենակ հարկադիրի անմիջական վերահսկողության ներքո են թափանցում Հայաստան ու միայն գառդոնից յաշիկներով:
Ուրիշ են էլի մեր սեփական մինյոնները` գեշ ու դԸբԸղ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=842561905825357&set=a.463487010399517.1073741826.100002146654523&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել