otnosheniya-s-otcomՀայրիկի հետ վատ հարաբերությունները աղջիկների շրջանում սննդային խանգարումներ են առաջացնում։ Գիտնականները կոչ են անում՝ հայրերը պետք է լինեն դրական դերային մոդելներ։ Նման եզրակացություններն արվել են սննդային խանգարումներով կանանց հարցման արդյունքներով։

Գիտնականներին հետաքրքրել է հայրերի հանդեպ կանանց վերաբերմունքն ու հայացքը նրանց փոխհարաբերություններին։ 37-55 տարեկան հարցվածների 42 տոկոսը չափազանց հոգատար հայր է ունեցել, 36 տոկոսն ունեցել է հայր, ովքեր առանձնապես սերտ հարաբերություններ չեն ունեցել իրենց երեխաների հետ։ Միայն յուրաքանչյուր 5-րդն է ունեցել չափավոր հոգատար հայր՝ փոխանցում է Meddaily-ն։

Հոր բացասական դերն ուղղակիորեն կապված է եղել ընկճախտերի և սննդային խանգարումների հետ։ Եթե հայրը դստեր հետ կապված չէ, աղջկա մոտ կարող է զարգանալ նիհար լինելու պաթոլոգիական ձգտում։

Պետք է ուշադրություն դարձնել աղջկա ներաշխարհին, ոչ թե արտաքինին, և հարգանք ցուցաբերել բոլոր կանանց հանդեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել