000pwysrDaily Mail-ի փոխանցմամբ՝ վերջին հետազոտությունների համաձայն՝ բրիտանացիները ճանաչվել են ամենաառատաձեռնը եվրոպացիների շրջանում. Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ տարեկան նետում է 152.4 կիլոգրամ սննդամթերք։

Դա ավելի քան կրկնակի գերազանցում է ԵՄ-ի միջին թվերը։ Մեծ Բրիտանիայից փոքր-ինչ հետ է մնում Գերմանիան, ապա գալիս են Նիդերլանդները, Ֆինլանդիան ու Դանիան։ Ռումինիայում այդ ցուցանիշը կազմում է 44.45 կիլոգրամ։

Environmental Research Letters հանդեսի տվյալներով՝ բրիտանական տներում ու ռեստորաններում դեն է նետվում կարտոֆիլի կեսն ու մսամթերքի մեկ քառորդը։ Մրգերի 41 տոկոսը նույնպես դեն է նետվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել