Արդեն մի քանի օր է՝ հետևում եմ «Ժառանգության» ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի տղաների վիճաբանության շուրջ ծավալվող քննարկումներին:
Չեմ ցանկանում տեղի ունեցածին որևէ որակում տալ, քննարկել, թե ով է ճիշտ կամ սխալ: Ինձ մի բան է հետաքրքիր, թե մարդ ինչքան պետք է պարապ լինի, որ «Ժառանգության» բլոտի «հավաքականի» ու հանրային ճանաչում չունեցող ինչ-որ ՀԿ-ի բացառապես տղայական ռազբորկաները դարձնի հանրային քննարկման առարկա:
Աչքովս ընկել են անգամ լրատվականների վերլուծականներ, որտեղ մարդիկ այս շարքային պատանեկան քաշքշուկը կապում են ապոկալիպտիկ երևույթների կամ քաղաքական դաշտի ֆանտաստիկ վերադասավորումների հետ: Էլ չեմ խոսում հենց «Ժառանգության» անդամների 35 մետր երկարությամբ ռելիզների մասին:
Կան ավելի հրատապ հարցեր, չե՞ք կարծում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=518542441642156&id=100004592147252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



