Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության սկզբից զոհվել է 6832 մարդ։ Այս մասին ասվում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության ամենամսյա հաշվետվությունում։ «Ընդհանուր առմամբ 2014-ի ապրիլի կեսից 2015 թվականի հուլիսի 27-ը Ուկրաինայի արևելքի հակամարտության գոտում զոհվել է 6832 մարդ, 17 087-ը վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրությունում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ տվյալները հիմնվում են Ուկրաինայում մարդու իրավունքներով ՄԱԿ-ի առաքելության և ԱՀԿ պաշտոնական հաշվետվությունների վրա։ ԱՀԿ-ն կարծում է, որ զոհերի թիվը զգալիորեն շատ ավելին է, քան նշված է ՄԱԿ-ի զեկույցում։
Նշվում է, որ ներքին տեղահանվածների թիվն ավելացել է 33 հազարով՝ հասնելով 1.4 միլիոնի։ 5000-ով ավելացել է հարևան երկրներում ապաստան ստանալ ցանկացողների թիվը։
Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի հաշվարկներով, հուլիսի 31-ի դրությամբ ավելի քան 2.3 մլն ուկրաինացիներ, ներառյալ՝ ներքին տեղահանվածներն ու նրանք, ովքեր ապաստան են փնտրել այլ երկրներում, ստիպված են եղել լքել իրենց տները երկրի արևելքում ընթացող հակամարտության պատճառով։