2310421651439265152Araratnews.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:

ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր:

Շտապբուժօգնության բրիգադներից բացի` Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան` 1-ին «Սուրբ Աստվածամայր», 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 ուղևոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել