Life.panorama.am-ը գրում է.

«Ամենագեղեցիկ և ամենատաղանդավոր կանանց և մայրերի» 17-րդ մրցույթի հաղթող Եկատերինա Կիրմելը պատմել է իր երեխաների դաստիարակության, ինչպես նաև գեղեցկությունն ընդգծելու անհրաժեշտության մասին:
Մրցույթին մասնակցելու ցանկության մասին:
Գեղեցկության մրցույթներով սկսել եմ հետաքրքրվել մի քանի տարի առաջ: Իմ առաջին մրցույթը «Միսիս Սանկտ-Պետերբուրգ 2014»-ն էր, որտեղ ես գրավեցի 2-րդ հորիզոնականը: Դա ինձ թույլ տվեց նաև հավակնել «Միսիս Ռուսաստան» տիտղոսին՝ ներկայացնելով Սանկտ-Պետերբուրգը:
Փոքր ժամանակ ես հմայիչ աղջիկ էի, սակայն երբեք չեմ մտածել գեղեցկության մրցույթների մասնակցելու մասին և ավելի շատ նախընտրում էի մասնակցել սպորտային միջոցառումների: Սակայն, եթե ես տարվում եմ ինչ-որ բանով, ապա դրան տրվում եմ ամբողջապես:
Երեխների դաստիարակության մասին:
Ես ունեմ 4 աղջիկ՝ 16, 12, 10 և 9 տարեկան, և 2 տղա՝ 6 և 4 տարեկան: Այժմ ես կարող եմ հայտարարել, որ ոչ թե ես եմ նրանց դաստիարակում, այլ իրենք՝ ինձ: Իմ մայրը բժիշկ-էքսկուրսավար է, նա աշխատում է Հիգիենայի թանգարանում և շատ է հետաքրքրվում հոգեբանությամբ: Նա շատ հաճախ ինձ խորհուրդ է տալիս երեխաների դաստիարակությանը վերաբերող հոգեբանական գրականություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ