Այս տարին բավականին բերքառատ է, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հեշտ է ու առանց խնդիրների: Ներկայումս ամենահրատապ խնդիրներից է խաղողի մթերումը, քանի որ եթե այն չլուծվեր մինչ մթերումը, ապա շուկայական տնտեսության պայմաններն այլևս հնարավորություն չէին թողնի պետական կարգավորիչ ֆունկցիայի համար:

Նախորդ շաբաթվա վերջին և հանգստյան գործադիրի ղեկավարը մի շարք աշխատանքային այցեր է կատարել ՀՀ մարզեր, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման խնդրին:

Այս խնդիրը պայմանավորված է բերքի առաջարկի աճով և մթերող կազմակերպությունների կողմից պահանջարկի նվազմամբ՝ կապված ռուսական շուկայում գների նվազման հետ: Սակայն, հաշվի առնելով ոլորտի արտադրության առանձնահատկությունները, հնարավոր է մթերողներին որոշակի աջակցություն ցուցաբերել, որը կծածկի որոշակի ծախսերը, ինչը կարծես արդեն իրականացվում է որոշ ընկերությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել