170820150735522452020Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Սուրուչի պայթյունից ու Ջեյլանփընարում երկու ոստիկանի սպանվելուց հետո Թուրքիայի սահմաններում ու սահմաններից դուրս մեկնարկած գործողությունները խոշոր վնաս են պատճառել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK):

Մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կիրառված գործողությունների ժամանակ վնասազերծվել է մոտ 800 PKK-ական։ Մասնավորապես, սպանվել է 390 և վիրավորվել է 400 PKK-ական։ Թուրքական օդուժը լազերային ուղղորդմամբ հրթիռներով ոչնչացրել է PKK-ի 190 օբյեկտ։

Խոսքը PKK-ի ճամբարների, զինապահեստների, պահեստների, հենակետերի մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել