Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 30-ամյա երիտասարդին, ով կասկածվում է հայտնի դերասան Մորգան Ֆրիմանի թոռնուհու սպանության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 33-ամյա Իդենա Հայնսի տան հարևանությամբ։ Կնոջ մարմնի կողքին հայտնաբերվել է նրա ընկերը՝ 30-ամյա Լամար Դևենպորտը։
Հաղորդվում է, որ տղամարդը սպանել է Ֆրիմանի թոռնուհուն՝ փորձելով նրա միջից քշել դևերին։ Էկզորսիզմի յուրահատուկ ծեսի մասին պատմել է ականատեսներից մեկը՝ 65-ամյա Ջորջ Հադակոն։ Նրա խոսքով՝ երիտասարդը հարձակվել է Հայնսի վրա՝ բղավելով «Հեռացի՛ր, սատանա, ես քշում եմ քեզ»։ Դրանից հետո նա դանակով մի քանի հարված է հասցրել։
«Լսելով կնոջ բղավոցը՝ ես 911 ծառայություն կանչեցի»,- պատմել է ականատեսը՝ նշելով, որ նա շարունակել է դանակով հարվածել մինչ ոստիկանության կողմից ձերբակալվելը։
Իդենա Հայնսը Մորգան Ֆրիմանի առաջին կնոջ թոռնուհին է, նա նաև դերասանի սանիկն էր։



