1. 1937 թվական, Ամելիա Էրհարթ՝ ամերիկացի լրագրող, օդաչու ու ֆեմինիստ։ Անհետացել է Խաղաղ օվկիանոսի երկնքում, իր շտուրմանի՝ Ֆրեդ Նունանի հետ, երբ շուրջերկրյա թռիչք էր իրականացնում։ Ամելիան չէր կարողացել գտնել այն կղզին, որի վրա թռիչքուղի էր կառուցվել՝ միջանկյալ վայրէջք կատարելու համար, չնայած որ գտնվում էր դրա մոտ։ Համարվում է, որ Էրհարթի «Լոքհեդ» ինքնաթիռը, այրելով իր ողջ վառելիքը, ընկել էր ջուրը։ Այս ողբերգության պահին Ամելիան արդեն հաղթահարել էր իր ուղու 80 տոկոսը։

2. 1944 թվական, Գլենն Միլլեր՝ լեգենդար ամերիկացի ջազմեն, տրոմբոնիստ, անհետացել է Անգլիայից Փարիզ թռիչքի ժամանակ։ Նա պետք է նախապատրաստեր իր նվագախմբի ելույթը հենց նոր ազատագրված Փարիզում, բայց նրան փոխադրող ինքնաթիռն անհետացավ Լա Մանշը հատելիս։ Արդյունքում, ո՛չ բեկորներ, ո՛չ էլ դիակներ չէին հայտնաբերվել։ Փորձագետները համարում են, որ մայոր Գլենն Միլլերի վարած «Նորսման Ս-64» միաշարժիչ ինքնաթիռը խփվել է հենց յուրայինների կողմից՝ սխալմունքի պատճառով։

3. 1945 թվական, 19-րդ օղակ. ԱՄՆ-ի ՌՕՈւ 5 ռմբակոծիչ-տորպեդակիրներ անհետ կորան Բերմուդյան եռանկյունու շրջանում։ Այս պատմություն անթիվ-անհամար վարկածներ ծնեց ինքնաթիռների միստիկ անհետացման ու այս անոմալ շրջանում տեղ գտած այլ իրադարձությունների վերաբերյալ, առավել ևս, որ ինքնաթիռների որևէ հետք այդպես էլ չգտնվեց։ Ի դեպ, անհետացել է նաև այն ինքնաթիռը, որն ուղարկել էին անհետացած ավիաօղակը փնտրելու համար։

4. 1947 թվական, Star Dust. «Avro Lancastrian» տրանսպորտային ինքնաթիռը, որը պատկանում էր British South American Airways ընկերությանը, անհետ կորավ Բուենոս-Այրես – Սանտիագո չվերթի ժամանակ։ Անհետանալուց առաջ ինքնաթիռի անձնակազմը տարօրինակ հաղորդագրություն էր հասցրել ուղարկել, որը, սակայն, առ այսօր չի հաջողվել հասկանալ։

Star Dust, транспортный самолет Avro Lancastrian, разбился в Андах с 6 пассажирами и 5 членами экипажа.
Star Dust-ը կործանվեց Անդերում՝ 6 ուղևորների ու անձնակազմի 5 անդամների հետ մեկտեղ

Ավելի քան 50 տարի այս ինքնաթիռի ճակատագիրն անհայտ էր, մինչև 1998 թվականին լեռնագնացների կողմից Տուպունգատո լեռան վրա չհայտնաբերվեցին դրա բեկորները։ Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը ողջ արագությամբ բախվել էր լեռանը։

5. 1962 թվական, «Flying Tiger Line» ավիաընկերության № 739 չվերթը. «Lockheed Super Constellation» ընկերության՝ 107 ուղևոր փոխադրող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Ֆիլիպիններում դեպի Վիետնամ կատարվող թռիչքի ժամանակ, սակայն ինքնաթիռն անհետացավ։ Ձեռնարկված որոնողական գործողությունները ոչ մի արդյունքը չտվեցին, ու ինքնաթիռի ու դրա ուղևորների ճակատագիրն առ այսօր հայտնի չէ։

Так выглядел пропавший самолет модели Lockheed Super Constellation.
Lockheed Super Constellation մոդելի ինքնաթիռ

6. 1944 թվական, ֆրանսիացի օդաչու, գրող, պոետ և «Փոքրիկ իշխանի» հեղինակ Անտուան դե Սենտ-Էկզյուպերին անհետացավ Միջերկրական ծովի վրա հետախուզական թռիչք իրականացնելիս։ Նրա «Լոքհեդ Р-38» ինքնաթիռի բեկորները հայտնաբերվեցին 2000 թվականին։ 2008 թվականին լույս տեսան գերմանացի մի օդաչուի հիշողություններ, ով վստահեցնում էր, որ հենց ինքն էր իր «Մեսսերշմիտով» խփել Անտուանին, սակայն օդային այդ մարտի վկաներ չեն հայտնաբերվել, ուստի գերմանացու օգտին չի գրանցվել այդ հաղթանակը, առավել ևս, որ ինքնաթիռի վրա որևէ հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել։

7. 2003 թվական, «Բոուինգ 727-223» № 844AA. այս ինքնաթիռը թռավ Անգոլայի Լուանդա քաղաքի օդանավակայանից՝ առանց թույլատվություն ստանալու։ Դիսպետչերները փորձում էին կապ հաստատել ինքնաթիռի հետ, սակայն ոչ ոք չէր պատասխանում։ Լռում էր նաև ռադարների ազդանշաններին արձագանքող տրանսպոնդերը։

Борт № 844AA за 14 лет до его загадочного исчезновения.
№ 844AA ինքնաթիռն անհետացումից 14 տարի առաջ

ԿՀՎ-ն ու ՀԴԲ-ն երկար տարիներ փնտրում էին այս ինքնաթիռը ողջ աշխարհով մեկ։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ինքնաթիռը, որը վերասարքավորումից հետո ողջ տարողունակությամբ լցված էր դիզվառելիքով, առևանգել է ինքնաթիռի ինժեներ Բեն Չարլզ Պադիլլան, ով անհետացել էր ինքնաթիռի հետ միաժամանակ, բայց թե որտեղ ու ինչի համար է նա առևանգել ու պահել ինքնաթիռը, առ այսօր հայտնի չէ։

8. 2007 թվական, Սթիվ Ֆոսսետը, ով ամերիկացի հայտնի բիզնեսմեն էր ու օդապարիկներով, ինքնաթիռներով, դիրիժաբլներով ու առագաստանավերով ճանապարհորդող հմուտ ճանապարհորդ, անհետացավ, երբ նրա ղեկավարած միաշարժիչ ինքնաթիռն ընկավ Նևադա անապատատում։ Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, իսկ նրա փնտրտուքներին մասնակցեցին նաև սոցցանցերի օգտատերերը՝ ուսումնասիրելով արբանյակներից արված լուսանկարները։ Ֆոսսետին, ի վերջո, հայտնաբերեցին զբոսաշրջիկները Մինարեթս դժվարհաղթահարելի լեռներում՝ Մամմոտ հանգստավայրի լեռնադահուկային գոտուց 9 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի կործանման պատճառները հայտնի չեն։

Стив Фоссет прославился тем, что совершил первый беспосадочный одиночный перелет на воздушном шаре вокруг света.
Սթիվ Ֆոսսետը

9. 2009 թվական, «Էյր Ֆրանս» ընկերության №447 չվերթն անհետացավ, երբ Ռիո դե ժանեյրոյից թռիչք էր կատարում դեպի Փարիզ։ Ինքնաթիռի մնացորդների մեծ մասը գտնվեց միայն մեկ տարի անց՝ մեծ խորության վրա։ Բոլոր 228 մարդիկ, ովքեր ինքնաթիռում էին, զոհվել էին։ Ինքնաթիռն ինչ-որ առեղծվածային պատճառով վայր էր ընկել ծովը 12000 մետր բարձրությունից։ Համարվում է, որ դա անձնակազմի սխալի հետևանք էր, երբ վերջիններս չէին կարողացել գլուխ հանել բարձրությունն ու արագությունը ցույց տվող սարքավորումներից ցուցումներից։

10. 2014 թվական, «Բոուինգ 777-200». ինքնաթիռը Մալազիայի Կուալա-Լումպուր քաղաքից դեպի Պեկին թռիչք էր կատարում, երբ անհետացավ 2014 թվականի մարտի 8-ին՝ գտնվելով Հարավչինական ծովի վրա։ Արդեն տարուց ավել է, ինչ ոչ մեկ չի կարողանում գտնել 239 մարդ տեղափոխող այս օդանավի հետքերը. ո՛չ բեկորներ, ո՛չ դիակներ… Ու սա այն պարագայում, երբ որոնումներին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել