Thiago+Silva+Paris+Saint+Germain+v+FC+Barcelona+ehSA_txs6XFxՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մասին, նշելով, որ չգիտի, թե ինչու նրան չեն հրավիրել հավաքական:

«Ինձ համար սա ծանր հարված էր: Չգիտեմ, թե ինձ ինչու չեն հրավիրել: Այդ մասին իմացել եմ մյուս ֆուտբոլիստներից: Դժվար է տեսնել, թե ինչպես են թիմակիցներդ մարզվում Բրազիլիայի ճամբարում, իսկ դու` ոչ:

Ես դեռ չեմ կարող համակերպվել այդ մտքի հետ, սակայն դա ինձ համար լրացուցիչ խթան կլինի ապագայի համար»,- հայտարարել է բրազիլացի պաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել