Lurer.com-ը գրում է.

Հալեպում ջրի և էլեկտրաէներգիա 16 օրվա ամբողջական անջատումից հետո աստիճանաբար սկսել է վերականգնվել էլեկտրականությունը, որին հաջորդել է որոշ շրջանների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Անցնող օրերին Հալեպի բնակչությունը տառապալից օրեր է անցկացրել ջրհորներից ջուր հայթայթելով և խմելու ջուր գնելով:

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ քաղաքի տարբեր կառույցներ, այդ թվում հայկական ակումբներ, կենտրոններ ու եկեղեցիներ, որոնք ջրհորներ ու ջրամբարներ ունեն, շարունակում են անվճար ջրի մատակարարման ծառայություն կատարել: Բազմաթիվ փողոցների մեջ կարելի է տեսնել ջրի սպասող մարդկանց երկար հերթեր:

Իրավիճակը քաղաքում, մասնավորապես հայաշատ շրջաններում, ավելի հանգիստ է, ցնցող իրադարձություններ տեղի չեն ունեցել: Բնակիչներին մեծ ուրախություն է պատճառել ջրամատակարարման վերականգնումը:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել