Այս ամառվա տապին դիմակայելու և զովանալու համար անգամ պաղպաղակի արտադրության ծավալներն են աճել: Այս մասին խոսում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 2015թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 5 693.9 հազար լիտր պաղպաղակ, որը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պաղպաղակի արտադրության ծավալները 78,9%-ով:
Կաթի արտադրության ծավալը կազմել է 263.3 մլն լիտր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,7%-ով ավել է: 2014թ-ին հունվար-հունիսին արտադրվել է 249.1 մլն լիտր կաթ:
Ըստ ԱՎԾ-ի՝ թթվասերի արտադրությունում ևս աճ է գրացվել` 2.1 անգամ: Այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 2 922.3 տոննա թթվասեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 403.7 տոննա: Այս տարվա առաջին կիսամյակում մածունի արտադրության ծավալները նույնպես աճել են 73.6%-ով: Եթե 2014 թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 1 816.9 տոննա մածուն, ապա այս տարվա հունվար-հունիսին՝ 3 153.8 տոննա:



