Life.panorama.am-ը գրում է.
Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը ծնվել է 1868 թվականի օգոստոսի 6-ին: Եղել է ֆրանսիացի գրող և դիվանագետ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ, եղել է Ֆրանսիայիդեսպանը Ճապոնիայում (1921—26), ԱՄՆ-ում (1927—1933) և Բելգիայում (1933—35)։ Հանդես է եկել որպես դրամատուրգ («Ոսկի գլուխ», 1890, «Բաժանում հարավային արևի տակ», 1906, եռերգություն՝ «Պատանդը», (1911), «Չոր հաց», (19185), Ստորացված հայրը», (1920), բանաստեղծ («Արևելքի ճանաչումը», 1900, «Հինգ մեծ ներբող», 1910, «Զինվորական պոեմներ», 1922), արվեստաբան («Բանաստեղծական արվեստը», 1907) և արձակագիր («Կերպարներն ու առակները», 1936)։Կրոնական երկերում («Մեկնություններ ու պարզաբանումներ», 1962-1967) Կլոդելը մոտ է նեոթոմիզմին։ Գրել է նաև «Դիմում գերմանական ժողովրդին» (29.10.1939) հակաֆաշիստական մանիֆեստը, «Ժաննա դ’Արկը խարույկի վրա» (1939) դրամատիկ օրատորիան, «Ֆրանսիան է խոսում» (1943) պոեմը։ Պոլ Կլոդելը մահացել է 1955 թվականի փետրվարի 23-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



