721146c7914b8cee3053dc36f852374cԵրեկ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ նա Երևանում «Էյֆել» ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։

Տղամարդու ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնապես դեռ չի նշվում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, գործարարի ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել