Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 02:55-ին Երևան-Անապա ուղևորվող Mercedes Sprinter մակնիշի 34 TL 778 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պյատիգորսկ-Արմավիր ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 8 մետր և բախվել ծառին: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 13 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի 3-րդ քաղաքային հիվանդանոց, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: Մնացած 5 քաղաքացիները չեն տուժել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց փողոցի 5ա շենքի բնակիչ, 39-ամյա Արթուր Մնացականյանի անվամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



