Ինձ կներեք, ֆռենդեր ջան, խոսք էի տվել, որ ինտերակտիվ օրագիր կվարեմ Ռուսաստանից, բայց չկարողացա անել դա, մինչև հետ չեկա հայրենիք (2 ժամ առաջ ա ինքնաթիռս իջել, ես էլ արդեն օֆիսում եմ)։

Դե, ինչպես արդեն նշել էի երեկ, մենակ ՌԴ-ում ա հնարավոր, որ քեզ հրավիրեն որպես թրեյներ մի պրոյեկտում մասնակցելու, որտեղ պետք է բլոգերների պատրաստես, սովորացնես սոցցանցերով աշխատել, տեքստեր գրել ու քարոզչական այլ հմտություններ (‪#‎ГорнаяШкола‬Молодых Блогеров и Журналистов), ու պարզվի, որ էդքան էլ հաջող գաղափար չէր էդ միջոցառումը հյուսիսկովկասյան մեկուսացված աուլում անելը, որովհետև էնտեղ ինտերնետ քաշել չի լինում/չեն ուզում, իսկ եղած edge-ն էլ, որ բջջային սարքերից էր հասանելի, ինտենսիվորեն գլուշիտ էր անում տեղի ԿԳԲ-ն։ՃՃՃՃ

Ինչ կարող եմ ասել, ամեն ինչ համ ստանդարտ էր, համ էլ ոչ ստանդարտ՝ ճանապարհորդությանս առաջին իսկ օրից։ Էլի նույն ծափ տվող հայերն օդանավում, կարճատև թռիչք ու բավականին երկարատև ավտոճանապարհորդություն դեպի Կաբարդինո-Բալկարիայի խորքերում գտնվող Էլբրուսի լանջերը, որտեղ գտնվում է ‪#‎Карасу‬ գյուղատիպ ավանը, որտեղ մեզ էր սպասում վրանային ճամբարը՝ 15 երկրներից ժամանած շուրջ 7 տասնյակ մասնակիցներով։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ահագին հետաքրքիր էր, ահավոր, անգամ լեռնցի հայի համար ահավոր սիրուն լեռնային լանդշաֆտի պայմաններում ապրել մահմեդական ու կովկասյան մշակույթի անմիջական հարևանությամբ ու դեռ մի բան էլ կտրվելով արտաքին աշխարհից ու չունենալով ինետրնետ՝ խոխեքին մեր փեշակի նյուանսները սովորացնել։

Իմ մաշկի վրա զգացի, որ ժողովրդական մեր խոսքը, որ թուրքը մնում ա թուրք, 100 տոկոս իրականություն ա։ Ծրագրային տնօրենը մի հատ նանար էր, ով մոր կողմից մաքուր թուրք էր, ու սրա թեթև ձեռով կազմակերպիչների ու թրեյներների ներքին կուխնիայում իսկական «Գահերի խաղ» էր սարքել՝ ինտրիգներով, մուտիտներով ու ներվ քայքայելով, բայց դե բարով-խերով էշը ցեխից հանեցինք, էդ գյուղն էլ՝ Կարասուն, որի նկարներն անգամ Գուգլում չկային, մինի-բրենդ սարքեցինք, որքանով որ հնարավոր էր։ՃՃՃ

Արկածները, սակայն, սկսեցին արդեն ծրագրի ավարտից հետո՝ երեկ, երբ Միներալնիե Վոդիից պետք ա առավոտ շուտ հետ գայի Երևան։ Հիմա ճիշտ ժամին եկել եմ, նայում եմ ռեգիստրացիայի սեղաններին, ոչ մեկի վրա Երևանի ռեյսը չեն գրանցում, ասում եմ՝ լավ դե, կարող ա՝ հետաձգվում ա, ծանրաբեռնված են։ Սպասում-սպասում եմ, կես ժամ անցնում ա, էլի խաբարություն չկա։ Օդանավակայանում ֆռում-ֆռում եմ, մեկ ա՝ այլ ռեգիստրացիայի պատուհաններ չկան։ Արխային ընկած, էլի իջնում եմ էղածների մոտ, բայց արի ու տես, որ չկան, նայում եմ, արդեն Երևանի ռեյսը տալիս ա, որ boarding ա անում։ Վերջը գնում եմ ԴոնԱվիայի օֆիս, ասում եմ՝ այ ձեր ցավը տանեմ, բա մենք ե՞րբ պետք ա ռեգիստրացիա լինենք, ասում են՝ գիտեք, ձեր ինքնաթիռն արդեն թռել ա։

Ասում եմ՝ ո՞նց, քե մատաղ, երկու ժամ ա՝ ռեգիստրացիոն սեղանների մոտ եմ, Երևանի ռեյսի անուն չկար։ Ասում ա՝ էստեղ պետք ա Կանաչ գոտին անցնես, բարձրանաս երկրորդ հարկ, էնտեղ են միջազգային չվերթները ռեգիստրացիա անում։ Ու էդտեղ ես հասկացա, որ կղանքը բարձրացավ երթուղային տաքսի. մոտս մնացել ա մի 70 ռուբլի փող, ու անգամ եթե հիմա տոմսս փոխեն կազմակերպիչները, ես պետք ա 24 ժամ օդանավակայանում սպասեմ։

Բայց դե բախտս բերեց, յարս հետս էր, հյուրանոցում բռոնյա էր արել համար, մնալու տեղի հարցը լուծվեց։ Մեր թրեյներական թիմի ընկերներս էլ պետք ա մի քանի ժամից գային, ոտներս կախ գցեցինք, մինչև եկան, փող կլոնձեցի, ու հարցը լուծվեց։Ճ Էսօր առավոտ էլ արդեն սկուրպուլյոզ կերպով 2 ժամ առաջ հասա օդանավակայան, միանգամից ռեգիստրացիա եղա, սուսուփուս եկա Հայաստան ու հիմա գործի եմ։ Էսպես ավարտվեցին իմ արկածները Հյուսիսային Կովկասում, որն իրոք հրաշալիորեն գեղեցիկ էր, ամենայն անկեղծությամբ եմ ասում։

Հ.Գ. Արդեն օդանավակայանում տաքսի պատվիրեցի ու երբ սպասում էի, որ գա, էն աերոպորտի մուդակ տաքսիստները՝ գռդնոչի, էլի փայլեցին. մի հատ խզզի եզ ռուս զույգին նստցերեց իրա ավտոն, որ «ընդամենը» 8000 դրամով հասցնի Հանրապետության հրապարակ։ Արա, լավ, ես չեմ հասկանում, նեուժե՞լի դժվար ա էդ տականքներին ռադ անել օդանավակայանի մոտերից ու հստակ տարիֆ սահմանել, ոնց որ արվում ա աշխարհի բոլոր քաղաքակիրրթ երկրներում։ Էդ տականքներն են մեր իմիջը կերտում, որովհետև երկիրը տուն ա, ու ոնց հյուրին դիմավորում են տան շեմին, էդպիսի տպավորություն էլ ստեղծվում ա հյուրի մոտ։ Հետևաբար, եթե տանդ շեմին հյուրին դիմավորում են մուդակ տականքներ, ովքեր նման հարամությամբ են փող կթում, այ հենց իրանցով էլ ստեղծվում ա կարծրատիպը Հայաստանի մասին։ Ռադ արեք դրանց, 1 ժամի հարց ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել