Խմորի համար`
3 հատ ձու
80 գր շաքարավազ
100 գր ալյուր
կես կիտրոնի ցեդրա
Խմորը թրջելու համար`
2 ճշ գդ ջուր + 2 ճշ գդ կիտրոնի հյութ + ճշ գդ շաքարավազ
Ռուլետի միջուկի համար`
5-6 ճշ գդ մուրաբա կամ ջեմ
Տորթի միջուկի համար`
400 գր թթվասեր
200 գր կաթնաշոռ
100 գր սպիտակ շոկոլադ
70 գր շաքարավազ
10 գր ժելատին

Ինչպես պատրաստել ռուլետը

Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել կիտրոնի ցեդրան, ալյուրը: Ստացված խմորը լցնել յուղաթղթով ծածկված թավայի մեջ և թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում 10-15 րոպե: Յուղաթուղթը հեռացնել և թողնել, որ սառչի:
Պատրաստել օշարակը: 
Շաքարավազը լցնել տաք ջրի մեջ, խառնել և թողնել, որ սառչի, ապա ավելացնել կիտրոնի հյութը:
Ստացած օշարակը հավասարապես լցնել թխվածքի ողջ մակերեսի վրա, ապա քսել մուրաբայի շերտը և ծալելով ստանալ ռուլետ:
Պատաստել միջուկը:
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել:
Ժելատինը լցնել 100 մլ ջրի մեջ և 10 րոպե թողնել, որ ուռչի, ապա դնել կրակին և խառնել այնքան, մինչև ժելատինն ամբողջությամբ կլուծվի (չեռացնել):
Թթվասերը, կաթնաշոռը, շաքարավազը հարիչով լավ հարելով ստանալ լիովին հարթ զանգված: Ավելացնել սպիտակ շոկոլադը, ժելատինը և դարձյալ լավ հարել:
Ձևավորել տորթը:
Ռուլետը բարակ կտորներով կտրատել և շարել ձևամանի մեջ: Ավելացնել միջուկը և ռուլետի մնացած կտորներով ծածկել:
Նվազագույնը 4-5 ժամ թողնել սառնարանում:
Տորթը ձևամանից հանելու համար 30-40 վայրկյան իջեցնել տաք ջրով կաթսայի մեջ և շրջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել