Ղրիմում ոչնչացվել է 4 տոննա «պատժամիջոցային» նեկտարին168.am–ը գրում է.

Կերչում կենցաղային թափոնների ոչնչացման համար նախատեսված վայրում ոչնչացվել է 4,4 տոննա նեկտարին, հայտնում է «Ղրիմինֆորմը»:

Մրգերը թաղվել են համաձայն ՌԴ կառավարության՝ պատժամիջոցների տակ հայտնված երկրներից բերված սննդամթերքի ոչնչացման վերաբերյալ հրամանի:

Նեկտարինի խմբաքանակն առգրավվել էր Կերչի ծովային ձկնորսական նավահանգստում: Դրանք բերվել էին Լիտվայից ու ուղևորվում էին Ռուսաստանի մայրցամաքային հատված:

Սա Ղրիմում եվրոպական երկրներից բերված սննդամթերքի երկրորդ խմբաքանակի ոչնչացումն է: Վերջերս այնտեղ ոչնչացվել էր ԵՄ-ից բերված բանջարեղենի հերթական խմբաքանակը:

Ռուսաստանում տրակտորների տակ է հայտնվել պանրի, տավարի մսի, լոլիկների ու մրգերի հսկայական քանակություն:

Ինչպես ցույց են տալիս հարցումները, ռուսների 90%-ը բացասաբար է վերաբերվում սննդամթերքի ոչնչացմանը՝ առաջարկելով սնունդը բաժանել սոցիալական հաստատություններին կամ անապահով ընտանիքներին:

1667677

1667674

1667672

1667671 1667670

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել