Վերջին երեք օրվա ընթացքում մեր տղաները թշնամուն հասցրել են ինչպես նյութական, այնպես էլ մարդկային մեծ կորուստներ:
Ակնայի ուղղությամբ առաջնագծում մեր դիպուկահարները ոչնչացրել են երեք թշնամի, ինչպես նաև մեծ բարձրության վրա այդ նույն ուղղությամբ խոցել են թշնամու անօդաչու սարքը՝ նվազագույնը 760 000 դոլար արժողությամբ, որն ընկել է թշնամու տարածքում:
Արցախի հյուսիսային սահմանում (Եղնիկներ) թշնամին դիվերսիոն փորձ է կիրառել և պայթել մեր տղաների տեղադրած ականի վրա: Նախնական արդյունքներով՝ ականի վրա պայթյունից ոչնչացվել է մեկ, վիրավորվել երկու թշնամի: Չորրորդն անհայտ է (կապի մեջ չի մտնում յուրայինների հետ): Ամենայն հավանականությամբ նա ևս ոչնչացվել է:
Ավելորդ ռիսկի չդիմելու համար մեր տղաներին թույլ չի տրվել մոտենալ այդ տարածքին՝ իրավիճակի մասին ավելի ստույգ տեղեկանալու նպատակով:
Կեցցեն Հայոց բանակի Արծիվները !!!!