Tert.am–ը գրում է.
լուսանկարը՝ Роскино-ի
Ռուս կինոռեժիսոր Կոնստանտին Ֆամը սկսել է «Բրուտ» ֆիլմի նկարահանումները, որում կցուցադրի Հոլոքոստը գերմանական հովվաշան տեսանկյունից, գրում է lenta.ru-ն։
Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Օքսանա Ֆանդերան և Ֆիլիպպ Յանկովսկին։ Ֆիլմը հիմնված է չեխ գրող Լյուդվիգ Աշկենազու համանուն գրվածքի վրա։
Դրանում ցույց է տրվելու Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը՝ Բրուտ անունով շան օգնությամբ։
Ֆիլմի սցենարի համաձայն՝ Բրուտին տանում են իր հրեա տիրուհու մոտից, ով ձերբակալվում է Նյուրնբերգում։ Վարժեցվելուց հետո նա դառնում է պահակաշուն՝ համակենտրոնացման ճամբարներից մեկում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/16/fam/1765053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



