Սիրելինե՛ր, մեկուկես վանկանի այն բառերը, որոնց կես վանկը (ը գաղտնավանկով) առաջինն է, ստանում են -ներ վերջավորությունը, ոչ թե -եր (այդ սխալը հանդիպում է ամենուր): Այսպես՝ ճիշտ տարբերակն է «սպիներ», «բլոգներ», այլ ոչ թե «սպիեր», «բլոգեր»: 
Իսկ -եր վերջավորությունը ստանում են այն մեկուկես վանկանի բառերը, որոնց կես վանկը երկրորդն է՝«արկ(ը)ղեր», «աստ(ը)ղեր» և այլն:
Եվ մի կարևոր բան էլ. պետք է գրել «նոթբուքներ», այլ ոչ թե «նոթբուքեր», որովհետև հայերենում այդ բառն ընկալում ենք որպես մեկ ամբողջական արմատ. հայերենում չունենք «բուք» միավանկ բառ, որպեսզի ասենք՝ նոթբուքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել