44-ամյա Ռուսիդախը կարողացավ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ և արդեն 20 տարի հաջողությամբ աշխատում է սեփական ստուդիայում և հաճույքով հոգ տանում իր ընտանիքի մասին:
Դեռ 12 տարեկանում նա ենթարկվել է սարսափելի վրաերթի, որից հետո բժիշկները մինչև արմունկները կտրեցին նրա ձեռքերը: Աղջիկն այս փաստը ծանր էր տանում և նույնիսկ թողեց դպրոցը: Բայց մեծանալով նա իր ծնողներին խնդրեց ֆոտոխցիկ գնել իր համար: 1989 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` Ռուսիդախը Սոլոյում ընդունվեց հաշմանդամություն ունեցող մարդկանց պրոֆեսիոնալ վերականգնողական կենտրոն: Այնտեղ նա ֆոտոյի և կարի դասընթացների մասնակցեց: Այդ ժամանակից ի վեր նրա հոգում ծնվեց մեծ սեր լուսանկարչության հանդեպ:
Իր առաջին ֆոտոխցիկը` «Pentax», Ռուսիդախը ստացել է 1995 թվականին` իր ուսուցչից: Դրանից հետո «Canon» ընկերությունը նրան նվիրեց «Canon550D» թվային ֆոտոխցիկ: Իսկ Ռուսիդախը ինքնուրույն մոդիֆիկացրեց դրանք` հարմարեցնելով իր ֆիզիկական հատկություններին:
Ռուսիդախը նկարում է գյուղում անցկացվող տարբեր միջոցառումներ և խնջույքներ: Նա ամսական աշխատում է 20-44 դոլար` մեկ լուսանկարի համար վերցնելով 70 ցենտ:
Նրա ամուսինն ամեն հարցում աջակցում է նրան և հույս ունի, որ նա կարող է ոգևորել և օրինակ ծառայել հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Այժմ Ռուսիդախն ապրում է ամուսնու և 13-ամյա որդու հետ Բորոտեջո գյուղում: Ռուսիդախը խոստովանում է, որ հաշմանդամությունը բարդացնում է իր կյանքը. այն, ինչ առողջ մարդն անում է 1 րոպեում, ինքն անում է 5 րոպեում: Բայց դա ոչ մի դեպքում չի ստիպի իրեն հրաժարվել երազանքից:
Ռուսիդախը չի ցանկանում հիշել սարսափելի դեպքի մանրամասները, բայց նշում է, որ առանց դրա հազիվ թե սիրեր լուսանկարչի մասնագիտությունը:
Ինդոնեզուհին վառ ապացույցն է այն փաստի, որ հոգով արի, ուժեղ ու շնորհալի մարդը կարող է կառավարել իր մարմինը:
Աննա Ստեփանյան




