Շատ ծանր եմ տանում Մարզահամերգային համալիրը ժամանցային կենտրոնի վերածելու լուրը: 
Ծնողներիս պատմածներով ինձ մոտ շատ վառ տպավորված է 1984 թվականին համալիրի հրդեհի դեպքը: Ու համալիրի պատմության միայն այդ դրվագի համար պարզապես ԱՄՈԹ է այն, ինչ այսօր անում եք........

1984 թվական, փետրվարի 15

Համալիրի հրդեհը մոտ 5 միլիոնի վնաս հասցրեց պետությանը, սակայն ավելի մեծ էր բարոյական վնասը: Ականատեսների հիշողության մեջ դեռ պահպանվել է այդ չարաբաստիկ օրը, երբ ողջ ժողովուրդը, հավաքված Ծիծեռնակաբերդում, հետևում էր հրշեջների աշխատանքին: Այնտեղ էր նաև հանրապետության ողջ ղեկավարությունը: Ականատեսները պատմում են, թե ինչպես էր արտասվում Կարեն Դեմիրճյանը: Հրդեհը մարելուց հետո Կենտկոմի առաջին քարտուղարը թևաթափ չեղավ: Նա նպատակ էր դրել վերականգնել այրված շինությունը և առաջվանից ավելի լավը դարձնել: Կարեն Սերոբիչի կինը` տիկին Ռիման, հիշում է. հրդեհին հաջորդած օրերին ամուսինը բազմաթիվ նամակներ էր ստանում ժողովրդից: Շատ քաղաքացիներ հայտնում էին իրենց պատրաստակամությունը օգնել թե՛ գումարով, թե՛ աշխատանք կատարելով: Թոշակառուները խնդրում էին ընդունել իրենց թոշակները Համալիրի վերականգման համար: Իսկ երբ արդեն սկսվել էին վերանորոգման աշխատանքները, մարդիկ` ուսանողները, բանվորները, պաշտոնյաները, բոլորը միահամուռ ուժերով մասնակցում էին շինարարական աշխատանքներին:

***
2015 թվական, օգոստոսի 13

Կառավարությունն այսօրվա նիստում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառելու որոշում ընդունեց: Համալիրը կդառնա ընտանեկան ժամանցի համալիր կենտրոն: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել