Картинки по запросу ոտքի հայաստանՍեփական ծրագրերի ձախողումների ու որոշակի անհաջողությունների պատճառով հաճախ կառույցները հայտնվում են ծիծաղելի իրավիճակում:

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժումն այսօր կոչով դիմել էր բոլոր ընդդիմադիր կառույցներին՝ իրենց շարժմանը միանալու համար: Նախաձեռնության անդամները հրապարակել էին իրենց կողմից «բացահայտած» իշխանափոխության ու ՀՀԿ-ին հեռացնելու գիգանտ մեխանիզմը: Մեջբերեմ. «Մենք համոզված ենք, որ այս բարեփոխումներին հասնելու համար անհրաժեշտ է ՀՀԿ-ին հեռացնել գործադիր և օրենսդիր իշխանություններից։
Մեր կարծիքով՝ այդ ծրագիրը կարելի է իրականացնել 3 քայլով.
1.կառավարության փոփոխություն,
2.արտահերթ նախագահական ընտրություններ,
3.արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Պատկերացնո՞ւմ եք, տղաները գտել են իշխանափոխության այդքան սպասված պլանը: Իսկ հետաքրքիր է՝ ո՞ւր էին այս մարդիկ վերջին 25 տարիներին: Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ այս տարիների ընթացքում պահանջում են իշխանության հեռացում, ինչը ենթադրում է գործադիր, օրենսդիր մարմիններից իշխող կուսակցության հեռացում: 
Դուք նո՞ր եք հասկացել, թե իշխանափոխությունն ինչպես է լինելու:

Հավատացեք, հասարակությունը սա չէր սպասում ձեզանից: Այսքան ժամանակ, որ ժողովուրդն անընդհատ հարցնում էր, թե կոնկրետ ինչ քայլեր ու գործողություններ են պահանջվում այդ 3 կետերն իրագործելու համար, ակնկալում էր լսել հենց այդ հարցերի պատասխանները, այսինքն՝ ինչպե՞ս հեռացնել իշխող կուսակցությանը գործադիր և օրենսդիր մարմիններից:

Նախ ասեմ, որ հանրությունը ձեզ պատկերացնում էր քաղաքացիական շարժում, բայց հոգ չէ, որ քաղաքական երանգ եք հաղորդել ձեր պայքարին, բայց հիմա գոնե կարելի՞ է իմանալ, թե ինչպես եք պատրաստվում իրագործել ձեր իշխանափոխության գյուտը:

Սա անմեղսունակության վերջին աստիճանն է: Ի՞նչ է, մնացած ընդիմադիր ուժերն այսքան ժամանակ չէի՞ն հասկացել, որ իշխանություններին կարելի է միայն այդ եղանակով գահընկեց անել, հարգելի մանկական վիկիպեդիայի գլխավոր հերոսներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել