ՀՀ կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն՝ նոյեմբերի 22-ը հռչակված է «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ»: Այն տոնվում է նոյեմբերի 22-ին, քանի որ 1993թ. հենց այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Վերլուծաբանները և տնտեսագետները գտնում են, որ անցումը դրամին երկրի բանկային և ֆինանսական համակարգին կայանալու հնարավորություն տվեց, ինչպես նաև նպաստեց տնտեսության զարգացմանը:
Հետագա տարիներին բանկային համակարգի ձևավորման ու զարգացման ընթացքը ուղեկցվեց դժվարություններով: Բայց տարեցտարի գրանցվեցին նորանոր փոփոխություններ, հնարավորինս կանոնակարգվեց դաշտը, և միայն 10 տարի անց դրամը կտրուկ ամրապնդեց իր դիրքերը:
Այսօր ավելի քան վեց հազար հինգ հարյուր աշխատակիցներով համալրված համակարգը շարունակում է հետևել ժամանակի պահանջներին, դառնալ ոչ թե հանրության միջոցների հաշվին հարստացող կառույց, այլ մարդկանց կենսամակարդակի բերելավմանը խթանող գործոն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/444117658979076
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել