«Բարեփոխումներին» ՈՉ ասելու կողմնակիցներ, եթէ կայանայ համագործակցութիւն եւ ոչ-երն աւելի լինեն քան ԱՅՈ-ները (շատ քիչ հաւանակ տարբերակ), ընդամենը ամրագրելու է եղած բացասականը։ Հակառակ դէպքում, նոյնիսկ 49.99 տոկոս ՈՉ-ն էլ նպաստելու է սահմանադրութեան աւելի վատ տարբերակի լեգիտիմացմանը (օրինականացմանը)։ Պարզ է, որ մենք որպէս ազգ ու ժողովուրդ վատ վիճակում ենք եւ պարզ է, որ հիմնական մեղաւորները տարբեր ժամանակներում երկրի իրավիճակի պատասախանատուներն են։ Կարծիք կայ, որ բարի կամքն է բացակայել։ Անհնար է առարկել, բայց դրանից առաջ պիտի խօսենք անկատար հիմնական օրէնքի մասին, որի շրջանակներում հնարաւոր է եղել ապօրինի ընտրութիւններ կազմակերպել ու մնալ իշխանութեան, երկիրը, բառի իսկական իմաստով, ծախել օտարին ու մնալ իշխանութեան, երկիրը տանել քաղաքակրթական գերեզման ու մնալ իշխանութեան։ Բարի կամքով էլ կարելի էր այդ բաները չանել, բայց հիմնական օրէնքի (սահմանադրութեան) դերն է՝ հենց բարի կամքի բացակայութեան դէպքում բոլոր ողորմելիներին ստիպել ենթարկուել բարի կամքին։ Հիմա իրողութեան առաջ ենք կանգնած՝ մեր գործող սահմանադրութիւնը չի ծառայել ժողվորդին ու նրա օրոք Անկախ Հայաստանի բոլոր իշխանաւորներն էլ թուլացրել են քաղաքացուն եւ երկիրը։ Այս իրողութեան պայմաններում ինչպէ՞ս կարելի է խօսել եղած սահմանադրական կարգը պահպանելու համար, այսինքն՝ իշխանական սահմանադրական «բարեփոխումներին» միայն ոչ ասելու մասին։ Եթէ անգամ այդ ոչն ստացուի, նշանակում է թողնում ենք այն, ինչ բարեբեր է եղել աւազակների համար։ Ուրեմն հարգանք դրսեւորենք նաեւ մեր ճիգերի նկատմամբ. Եթէ ասպարէզ ենք իջնում ու եռանդ վատնում, ապա դա անենք նպատակային։ Մենք ներկայով գոհ չենք, որ յանուն դրա պայքարենք։ Մի՞թէ այդպէս չէ։ Ուրեմն ամեն ինչ անենք, որ երկրի տէրը դառնայ ժողովուրդը՝ քաղաքացին։ Յանուն դրա համախմբուելուց յետոյ, դրան զուգահեռ ՈՉ-ն էլ կարելի է ասել, արհամարհանքն էլ արտայայտել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել