Ահա այս բանակին բնորոշ յուրօրինակ ժարգոնով է վերնագրված Հովհաննես Իշխանյանի անդրանիկ ստեղծագործությունը: Ոչ միայն գրքի վերնագիրն է այսպիսին, այլ ամբողջ գրքի բովանդակությունը գրված մեր լեզվի ախտով` կիսահանցավոր խոսելաոճով: Գիրքը տպագրվել է 300 օրանակով, ավելին, շնորհանդեսի օրը վաճառվել է 50 օրինակ: Ակամայից գիրքը ընթերցելուց հետո ցանկություն է առաջանում դեն նետել այն, նույնիսկ այրել: Պատճառը նույնատիպ էրոտիկ պատկերներն ու կրոնի նկատմամբ ոսոխական տրամադրությունն է: Միթե այնքան ծանծաղ է մեր արձակագրության դաշտը, որ վերոհիշյալ սուբյեկտ-գրողները կարող են ուզած պահին վերձնել գրիչը և իրենց ինդիվիդուալ սնափառությունը բավարարելու համար պղծեն հարուրամյակների վիպագրության ավանդույթները: Բանակի նկատմամբ թշնամական տրամադրությունը ուղեկցում է ընթերցողին աբողջ 16 պատմվածքների հետ զուգահեռ: Հենց այդ ստիպեց մեզ կատարել ճշտումներ և պարզել, որ պարոն Իշխանյանը իր ծառայության ամբողջ ընթացքում խնդիրներ է ունեցել ոչ միայն սպայական անձնակազմի հետ, այլ նաև իր զինակից-ընկերների և վերջանականապես լուսավորվեց Ուվալնյատի օրը գրքի դրդապատճառներն ու մուսայի առաջացման նախապատմությունը: Հովհաննես Իշխանյանի դեմ նախապատրաստվում են նյութեր ոչ միայն մշակույթի նախարարության կողմից, այլ նաև ՀՀ ռազմական ոստիկանության:
09.03.12 Հովհաննես Եսայան