Ամենատարբեր ներքին զգացումներ ու պատկերացումներ ունեն այսօրվա Հայաստանից արտագաղթած և արտասահմանում ծնված ու ապրած հայերը Հայաստանին անդրադառնալիս: Ստորև օրինակները`
Հայաստանը իր տունն է, ուր չի ուզում ապրել քանի դեռ հարմար չէ ապրելու համար:
Իրենց` ոչ, բայց երեխաների ապագայի համար են հեռացել:
Հայաստանը իր տեղը չէ, նա իրեն այնտեղ երբեք էլ չի պատկերացրել:
Իրեն նեղացրել են, նա էլ հեռացել է:
Հայաստանը տարին մեկ անգամ այցելելու տեղ է:
Արեգակին պետք է հեռվից նայել:
Մեկի համար երկրորդ, մյուսի համար առաջին հայրենիքն է Հայաստանը:
Հայաստանին մեջը դուն մը գնելու կփափագի:
Չի ապրում Հայաստանում, բայց կարոտից խեղդվում է:
Հեռվից «պայքարում է» հայրենիքի բարօրության համար;
Իրեն երբեք Հայաստանում չպատկերացնելով` ծովից-ծով Հայաստան է ուզում:
Արցախն է ուզում միացնել Հայաստանին, բայց կռվող չէ:
Անընդմեջ փնտրումների մեջ է, ոչ մի տեղ չի գտնում իր տունը:
Հայեցին չի ընդունում, բայց երեխաներին հայ է դաստիարակում:
«Դլե Յաման»-ից հոգնել է, բայց դրանով երեխաների գլուխն է լցնում:
Կոմիտասի նկարը պատից կախել ու ալաթուրքիան է միացրել:
Աբիսողոմ աղային չի ճանաչում, բայց նրան շատ է նման....

Թեմայից շեղվեցի, մնացածն էլ դուք շարունակեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել