Life.panorama.am-ը գրում է.
Հապալասը այն հատապտուղն է, որը մարդուն ապահովում է վիտամինների պահուստով ողջ տարվա համար:
1. Թիվ 1 հակաօքսիդանտն է և պաշտպանում է քաղցկեղից. բարձր ակտիվության հակաօքսիդանտները հապալասներում այնքան շատ են (ավելի շատ քան որևէ այլ հատապտղում կամ մրգում), որ այն հետազոտել են և եզրակացրել. հապալասը խոչընդոտում է քաղցկեղի առաջացմանը:
2. Թեթև լուծողական. Հապալասը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ազատում է փորկապությունից (դրա համար խորհուրդ է տրվում նաև եփել տերևները):
3. Անցկացնում է աչքերի տակի կապտությունը և մաշկի բորբոքվածությունը. Մաշկի շատ խնդիրներ առաջանում են ենթաստամոքսային գեղձի խաթարված աշխատանքից: Հապալասը կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
4. Նպաստում է ուղեղի աշխատանքին. Հապալասում պարունակվող վիտամինները խանգարում են ուղեղի բջիջների` նեյրոնների մահացությանը, այսպիսով պահպանելով կենտրոնական նյարդային համակարգ առողջությունը:
5. Հապալասը լավ է շաքարային դիաբետով տառապողների համար, քանի որ այն իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/08/10/bluebarry/371533
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել