Պլագիատ, Copy-Past, ինչպես ուզում եք՝ անվանեք, բայց կրկնօրինակելու երևույթը մնում է նույնը: Այն, որ հայ հայտնիներն ակնհայտ կրկնօրինակում են արտասահմանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստ է, սակայն միշտ իրենց արարքը չմեկնաբանելու կամ արդարանալու լավ տարբերակ են գտնում։ Երևույթի հետաքրքրական կողմերից մեկն էլ այն է, որ մեր աստղերը երբեմն սկսում են միմյանց կրկնօրինակել: 

Նորո VS PITBULL VS Maroon 5

Երգիչ Նորոն արդեն երկար ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, և վերջին շրջանում նրա ներկայացված տեսահոլովակները որակապես ոչնչով չեն զիջում արտասահմանյան տեսահոլովակներին: Սա, իհարկե, չի նշանակում, որ Նորոն պետք է մեկին մեկ կրկնօրինակի արտասահմանյան երգիչների տեսահոլովակները. նրա «Չամիչ» տեսահոլովակն ամբողջությամբ Pitbull-ի «Fireball» երգի կրկնօրինակն է: Նույն մեքենան, աղջիկների նույն պարը, երգչի պիջակը, հերոսուհու հագուստը, իսկ երգն այս ամենի հետ ոչ մի կապ չունի: Երբ տեսահոլովակի պրեմիերան նոր էր եղել, երևի ստեղծագործական խումբը մտածում էր՝ ոչ ոք չի նկատի, բայց... Հարց է ծագում՝ ինչո՞ւ ստեղծել մի բան, որն արդեն կա: 

Վերոհիշյալ պլագիատը մի կերպ մարսվել էր, երբ Նորոն, այսքանով չսահմանափակվելով, հիմա էլ որոշեց անցնել Maroon 5-ին: «Ամենալավ հարսանիքը» և «Sugar» երգերի տեսահոլովակներում կան դրվագներ, որոնք նույն են, մասնավորապես՝ ռեստորանային տեսարանները: Սա խոսում է սահմանափակ երևակայություն ունենալու մասին, հուսանք՝ նրա հաջորդ տեսահոլովակը ոչ մեկից «թխած» չի լինի: 

Լիլիթ Հովհաննիսյան VS Priyanka Chopra VS Jennifer Lopez

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի բոլոր տեսահոլովակները միշտ իրարից տարբերվել են, երգչուհին անընդհատ ներկայացել է նոր կերպարով և նոր հագուստով: Բայց Լիլիթն էլ այն արտիստներից է, ում կարելի է մեղադրել Copy-Past-ի մեջ, «Էլի Լիլիթ» տեսահոլովակում նրա հագուստը չափազանց նման է երգչուհի Պրիանկա Չոպրայի հագուստին: 

Քննարկման թեմա էր դարձել նաև երգչուհու այս երեկոյան հագուստը, որ գրեթե չի տարբերվում Ջենիֆեր Լոպեսի հագուստներից մեկից: Զգեստի ձևը և որոշ դետալներ չափազանց նման են: Այս դեպքում կամ ոճաբաններն են չափն անցնում՝ վատ դրության մեջ դնելով գուցե անտեղյակ հայտնիներին, կամ էլ հայտնիներն են ուզում նման հագուստ, որի հետևանքով դառնում են քննարկման թեմա:

Սիրուշո VS Beyonce 

Այս երգչուհուց շատերն են միշտ լավ, որակով աշխատանք սպասում: Նրա գրեթե բոլոր աշխատանքները դրական արձագանքներ ենք ստանում, բայց նրա ներկայացրած «See» տեսահոլովակի մասին ավելի շատ խոսվեց: Բանն այն էր, որ երգչուհու հագուստներից մեկը շատ նման էր Բեյոսնեի հագուստին, ինչն էլ Copy-Past-ի մասին խոսակցությունների առիթ տվեց: Տեսահոլովակից հետո երգչուհին իր ֆեյսբուքյան էջում արեց հետևյալ գրառումը. «Ժամեր առաջ դուրս եկավ Բեյոնսեի նոր տեսահոլովակը. Հիմա ի՞նչ...»: Այսպիսով նա կարծես փակեց այս թեման: 

KIVERA NAYNOMIS VS VALENTINO

Դիզայներ Արևիկ Սիմոնյանը, ով ավելի հայտնի է «KIVERA NAYNOMIS» անունով, դեռ 2013 թվականին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ ներկայացրեց կարմիր զգեստների հավաքածուն: Ֆոտոշարքում հայ հայտնիներն էին, իսկ ֆոտոշարքի զգեստներն ասես նույն «Valentino» ապրանքանիշի կրկնօրինակը լինեին: Այս թեման ևս բավական քննարկվեց համացանցում:

Հիմա անցնենք այն հատվածին, երբ հայտնիները որոշում են միմյանց կրկնօրինակել: Երգչուհի Սիրուշոն այս զգեստը կրել էր Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, դրանից հետո նմանատիպ զգեստով ներկայացավ Մանկական Եվրատեսիլում՝ որպես հատուկ հյուր: 

Սիրուշո VS Էմմի 

Անթիվ քննարկումներ սկսվեցին, երբ երգչուհի Էմմին իր ելույթներից մեկի ժամանակ բեմ դուրս եկավ նմանատիպ զգեստով: Անզեն աչքով էլ երևում էր, որ զգեստները մեկին մեկ նույնն են: 

Վերջում պետք է ասել, որ ցանկացած կրկնօրինակում, միևնույն է, վաղ թե ուշ բացահայտվում է, իսկ դրա արդյունքում հայ հայտնիները սկսում են համալրել Copy-Past անողների ոչ պատվաբեր ցուցակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել