Haynews.am-ը գրում է.
Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Էլզաս շրջանի Կոլմար քաղաքում օգոստոսի 7-ին իր դռներն է բացել Էլզասի գինիների 68-րդ փառատոնը։
Փառատոնի շրջանակում կայացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը, ով ելույթ է ունեցել մոտ 5.000 հանդիսատեսի առաջ։
Ազնավուրն այս փառատոնին հաճախ է մասնակցում, նա փառատոնին ժամանել էր նաև 2009-ին, ինչի մասին հինգշաբթի տված ասուլիսի ժամանակ հումորով հիշել է. «Մենք խոսում ենք գինու մասին, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մի քանի տարի առաջ, երբ ես այցելեցի այստեղ, դա գարեջրի փառատոն էր, այդպես չէ՞»։
Չնայած սպասվող «գինովցածությանը»՝ երգիչը հայտնել է, որ չի պատրաստվում վայր դնել իր գրիչը նոր երգեր գրելու համար։ Ազնավուրը խոստովանել է, որ առավոտյան գրելն իր համար ծեսի պես մի բան է, և առանց դրա նա չի կարող:
Նշենք, որ փառատոնի հյուրերը մինչև օգոստոսի 16-ը կկարողանան համտեսել բազմազան գինիներ:

Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1439026621
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել